Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հայաստանն ունի բոլոր հիմքերը` հրաժարվելու շարունակել Մադրիդյան կամ որևէ այլ փաստաթղթի շուրջ բանակցությունները
Ադրբեջանը ոչ միայն ռազմական ագրեսիա է կիրառել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ, ինչն ինքնին նշանակում է դուրս գալ «խաղաղ» բանակցային գործընթացից, այլ նաև թեկուզ փոքր, բայց տարածք է ուժով գրավել: Տարածք, որի շուրջ էլ հենց բանակցություններ էին ընթանում: Այսինքն, թե Մադրիդյան, թե ցանկացած այլ փաստաթուղթ սեղանին դնելիս, կոնֆլիկտային գոտում այլ պատկեր է եղել:
Ավելին, նույն տրամաբանությունից ելնելով, Հայաստանն ունի բոլոր իրավունքները, ռազմական ուժի կիրառմամբ, հետ վերցնել կորցրածը կամ վերցնել համարժեք այլ տարածք:
Լեռնային Ղարաբաղը, որը դուրս էր մղվել բանակցություններից, ունենալով թե զինվորական, թե ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ շրջանում զոհեր, կարող է հանգիստ անվստահություն հայտնել բանակցությունների այժմյան ֆորմատին և պնդել բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտությունը:
Ադրբեջանի գործողությունները տապալեցին բանակցային գործընթացը: Այսօր էլ, թե Ադրբեջանից, թե Թուրքիայից հնչում են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չի կարելի համարել «կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման փորձ»: