▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի մշակույթի նախարարությունը խաչընդոտներ էր ստեղծում Օձունի վերականգնման համար. բարերար

ՄՈՍԿՎԱ, 13 հուլիսի 2015թ. — Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, ով
ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, Հայ-ռուսական տեղեկատվական անկախ 
կենտրոնին է պատմել «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրների մասին:
Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցին 2010 թվականին փլուզման առջև էր հայտնվել: 5 ճաք՝ գմբեթից 
մինչև հիմք, սպառնում էին սրբավայրի գոյությանը: 2011 թվականին, Համացանցում տեսնելով սրբավայրի վերքերի 
լուսանկարները, մեր հայրենակիցը ստանձնում է դրա վերականգնումը, որը տևում է 4 տարի: 
Աշխատանքների արժեքը կազմեց մոտ 750 հազ. ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ այդ գումարը գրեթե 
հավասար է հուշարձանների վերականգնման նպատակին 2014թ. հատկացված ողջ պետական օժանդակությանը: 
Այսօր, երբ Օձունին արդեն վտանգ չի սպառնում, Մովսես Ձավարյանն ասում է, որ ծրագիրն ամբողջությամբ չի 
արդարացրել իր սպասումները, մասնավորապես՝ Հայաստանում պետության և բարեգործների համագործակցությունը 
չափազանց անարդյունավետ է, տեղական էլիտան անտարբեր է հուշարձանների ճակատագրի հանդեպ, իսկ 
հանրության ուշադրության կենտրոնում այլ խնդիր է՝ գոյատևման պայքարը:
Ներկայացնում ենք Մովսես Ձավարյանի հարցազրույցը.
— Որքանո՞վ է Հայաստանում կազմակերպված բարերարների և պետության համագործակցությունը:
— Այն ուղղակի կազմակերպված չէ: Միտում կար դիտարկելու Օձունի վերականգնումը իբրև պիլոտային ծրագիր՝ 
ապագայում Հայաստանի այլ հուշարձաններ ևս վերականգնելու համար՝ մտահոգ մարդկանց ներգրավելով: Սակայն 
մենք ստիպված էինք գրեթե մեկ տարի սպասել «վերականգնման թույլտվությանը»: Առանց կողմնակի միջամտության 
մենք այն հաստատ չէինք էլ ստանա, ուստի ստիպված եղանք միացնել կապերն ու ընկերներին իշխանության 
բարձրագույն օղակներում: Եվ սա ընդամենը նրա համար, որ հարցը լուծվեր հօգուտ եկեղեցու վերականգնման: 
Ցանկանում եմ նշել, որ վերականգնման ողջ ընթացքում որևէ հանդիպում չեմ ունեցել մշակույթի նախարարի և 
եկեղեցու ներկայացուցիչների հետ: Չնայած, բազմիցս հանդիպել եմ փոխնախարարին: Ինձ հազիվ թե դա պետք է, 
սակայն չեմ կարծում, որ մշակույթի նախարարության դռները չեն դիմանում պատմական հուշարձանները 
անշահախնդրորեն վերականգնել ցանկացող մարդկանց ճնշումից:

Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, ով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, Հայ-ռուսական տեղեկատվական անկախ կենտրոնին է պատմել «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրների մասին:Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցին 2010 թվականին փլուզման առջև էր հայտնվել: 5 ճաք՝ գմբեթից մինչև հիմք, սպառնում էին սրբավայրի գոյությանը: 2011 թվականին, Համացանցում տեսնելով սրբավայրի վերքերի լուսանկարները, մեր հայրենակիցը ստանձնում է դրա վերականգնումը, որը տևում է 4 տարի: Աշխատանքների արժեքը կազմեց մոտ 750 հազ. ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ այդ գումարը գրեթե հավասար է հուշարձանների վերականգնման նպատակին 2014թ. հատկացված ողջ պետական օժանդակությանը: 

Այսօր, երբ Օձունին արդեն վտանգ չի սպառնում, Մովսես Ձավարյանն ասում է, որ ծրագիրն ամբողջությամբ չի արդարացրել իր սպասումները, մասնավորապես՝ Հայաստանում պետության և բարեգործների համագործակցությունը չափազանց անարդյունավետ է, տեղական էլիտան անտարբեր է հուշարձանների ճակատագրի հանդեպ, իսկ հանրության ուշադրության կենտրոնում այլ խնդիր է՝ գոյատևման պայքարը:

Ներկայացնում ենք Մովսես Ձավարյանի հարցազրույցը.

— Որքանո՞վ է Հայաստանում կազմակերպված բարերարների և պետության համագործակցությունը:

— Այն ուղղակի կազմակերպված չէ: Միտում կար դիտարկելու Օձունի վերականգնումը իբրև պիլոտային ծրագիր՝ ապագայում Հայաստանի այլ հուշարձաններ ևս վերականգնելու համար՝ մտահոգ մարդկանց ներգրավելով: Սակայն մենք ստիպված էինք գրեթե մեկ տարի սպասել «վերականգնման թույլտվությանը»: Առանց կողմնակի միջամտության մենք այն հաստատ չէինք էլ ստանա, ուստի ստիպված եղանք միացնել կապերն ու ընկերներին իշխանության բարձրագույն օղակներում: Եվ սա ընդամենը նրա համար, որ հարցը լուծվեր հօգուտ եկեղեցու վերականգնման: Ցանկանում եմ նշել, որ վերականգնման ողջ ընթացքում որևէ հանդիպում չեմ ունեցել մշակույթի նախարարի և եկեղեցու ներկայացուցիչների հետ: Չնայած, բազմիցս հանդիպել եմ փոխնախարարին: Ինձ հազիվ թե դա պետք է, սակայն չեմ կարծում, որ մշակույթի նախարարության դռները չեն դիմանում պատմական հուշարձանները անշահախնդրորեն վերականգնել ցանկացող մարդկանց ճնշումից:Կարելի է ամփոփել, որ իշխանությունները մտահոգված են այլ խնդիրներով, իսկ հուշարձանների վերականգնումը և պոտենցիալ բարերարների հետ համագործակցությունը թողնված է Աստծո հույսին:

— Ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման ընթացքում: Վանո՞ւմ են արդյոք նմանատիպ խնդիրները Հայաստանում իրենց նախաձեռնությունները իրականացնել ցանկացող բարերարներին:

— Ես արդեն անվանեցի մեկ խոչընդոտ. մշակույթի նախարարության ոչ պաշտոնական հորդորով մենք չէինք ստանում շինթույլտվություն գյուղապետի կողմից: Մշակույթի նախարարի դիրքորոշումն ինձ հասկանալի է, քանի որ աշխատանքներն իրականացնելու մրցույթը հաղթել էր ընկերություն, որն իր «ֆավորի» մեջ չէր, սակայն ինձ համար անհասկանալի է տեղական և մարզային իշխանությունների դիրքորոշումը: Խոչընդոտ էր նաև անբան-կազմակերպությունը, որը կազմել էր նախագիծը /կամ փոխել էր տարեթվերը անցյալ դարի 80-ական թվականներին կազմված նախագծում/ և միաժամանակ պատասխանատու էր ճարտարապետական վերահսկողության համար /կրկին ողջույն մշակույթի նախարարությանը/:Խոչընդոտ էին եկեղեցու և հասարակության ոչ կոմպետենտ այն ներկայացուցիչները, ովքեր իրենց առաքելությունը տեսնում էին միայն իրականացվող աշխատանքները ոչ պրոֆեսիոնալ հայացքով քննադատելու և հնադարյան եկեղեցին ժամանակակից բիզնես-կենտրոնի վերածելու «բարի խորհուրդներ» տալու մեջ: Սակայն նրանք, չգիտես ինչու, չէին փորձում ներգրավել հասարակությանը հուշարձանի վերականգնման գործում: Իրական խնդիր դարձան նաև մարդիկ, ովքեր լիազորված էին աջակցել նախագծի իրականացմանը, և դրա համար գումար էին ստանում:Ես լիահույս եմ, որ նման խոչընդոտները որևէ մեկին չեն կանգնեցնի: Ես չէի հանրայնացնի այս տեղեկատվությունը, սակայն չեմ ուզում, որ այլ բարերարներ ևս «կանգնեին նույն փոցխի վրա», իսկ իշխանություն ունեցողները գոնե սկսեն մտածել իրենց առաքելության մասին:

— Կարելի՞ է պնդել, որ այլ հուշարձաններ ևս վերականգնելու Ձեր նախագծերը չիրականացան Օձունի վերականգնման ընթացքում առաջացած խնդիրների պատճառով: 

— Ես հուսով եմ, որ ամեն բան դեռ առջևում է: Լինեն հնարավորություններ, և որ հայրենակիցները չխանգարեն, չյուրացնեն միջոցներն ու արհեստականորեն չխոչընդոտեն:

Հայ-Ռուսական Տեղեկատվական Անկախ Կենտրոն, Մոսկվա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more