▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ քաղաքական գործիչների օտարազգի կանայք

Wnews.am-ը գրում է.

Սերը չի հարցնում ոչ միայն տարիք, այլ նաեւ ազգային պատկանելություն։

Wnews.am-ը ներկայացնում է այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց կանանց ընտրության հարցում կանգ են առել ոչ թե հայուհիների, այլ օտարազգի կանանց վրա։ 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինն ազգությամբ հրեա է։

Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հայրական ազգանունն է Պլեսկովսկայա։
Նա ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 20-ին, Լենինգրադում:

Հայրը եղել է սպա, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, մայրը՝ բժշկուհի, Լենինգրադի պաշտպանության մասնակից:

Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ամուսնացել է 1972 թվականին։ Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասպիրատն էր։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Երեւան: 1975 թվականին ծնվել  է նրանց որդին՝ Դավիթը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ամուսնացել է 2014թ. մարտի 15-ին։ Նրա կինն ազգությամբ ռուս Կատերինա Չերկաշինան է։

Պատգամավորի կինը ծնվել եւ մեծացել է Սիբիրում։ Նա պատմում է, որ մինչ ամուսնու հետ ծանոթանալը, հայերի հետ չի շփվել եւ ազգությամբ հայ ծանոթներ չի ունեցել։
«Հայաստանում ինձ դուր է գալիս, անգամ չեմ էլ զգացել, թե ինչպես եմ ինտեգրվել այս մթնոլորտում»,- ասում է Կատերինան, ով շարունակում է ուսումնասիրել ու սովորել հայերեն։13282927924_259aec8342_b

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more