Wnews.am-ը գրում է.
Քաղաքական գործիչները զուրկ չեն հումորի զգացումից եւ երբեմն սիրում են հրապարակային անեկդոտներ պատմել։ Իհարկե, իրենց պատմած անեկդոտների մեծամասնությունը քաղաքական ենթատեքստ ունի. իշխանությունը անեկդոտ է պատմում ընդդիմության մասին, ընդդիմադիր գործիչները՝ իշխանության։ Անեկդոտային փոխադարձ խայթոցները հնչում են խորհրդարանական ամբիոնից, ասուլիսներում եւ հանրահավաքներում՝երբեմն անցնելով կոռեկտության սահմանը։
Wnews.am-ը ներկայացնում է հայ քաղաքական գործիչների պատմած անեկդոտները.
Սերժ Սարգսյանն այս անեկդոտը պատմել է Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում.
«Մեկը Լոս-Անջելեսից զանգահարում է Երեւան, ասում՝ բարեւ, ինչպե՞ս եք: Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք: Օվկիանոսից այն կողմ զարմանում են՝ կարո՞ղ է սխալ ենք ընկել, դա Երեւանը չէ»:
Անեկդոտը պատմելուց հետո Սերժ Սարգսյանն ասել է, որ պիտի կարողանանք տրամադրություն փոխել, տեսնել նաեւ լավը, դա հույս եւ հավատ է արթնացնում:
Լեւոն Տեր-Պետրոսյանի երեք անեկդոտները.
1. 88-ի շարժման մի հանրահավաքի ժամանակ ցուցարարներին մոտենում է կողմնակի մի անձ ու հարցնում.
-Ապե՛ր, էս ի՞նչ հաշիվ ա, ինչի՞ եք հավաքվել, գոռգոռում:
-Ղարաբաղն ենք ուզում:
-Սոչի՛ն ուզեք, Սոչին… Ավելի լավ տեղ ա:
2. 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները վանկարկում էին «Միացե՜ք, միացե՜ք»՝ մայթերին կանգնած մարդկանց կոչ անելով միանալ երթին: Երբ «Հայրենիք» կինոթատրոնն անցել էինք, մայթին կանգնած մի տղա «Միացե՜ք, միացե՜ք» կոչին պատասխանեց. «Ապե՛, ձեր էշ խելքին ընկա, մաշնես կոխին»:
3. Երբ այս հրապարակում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ բարձրացավ հարթակ ու ասաց. «Ժողովո՛ւրդ ջան, էսօրվանից մինչև Ղարաբաղի հարցի լուծումը ամբողջ քյավառահայությունը մի մարդու պես արաղադուլ ա հայտարարում»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անեկդոտը.
Брежнев смотрится в зеркало:
– Я стар… я очень стар… я суперстар…
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այս անեկդոտը պատմել է ԱԺ նիստին.
«Փեսան զոքանչին ուսերի վրա ման է տալիս, հարցնում են` շա՞տ ես սիրում, որ դրել ես ուսերիդ, ասում է` չէ, դրել եմ ուսերին, որ դեմքը չտեսնեմ: Հիմա որոշ պատգամավորների (խմբ.- նկատի ունի Զարուհի Փոստանջյանին) մեր ուսերի վրա տանում ենք, որ դեմքերը չտեսնենք, նրանք էլ առիթն օգտագործում են և ամեն քառօրյային դեժավյուի նման նույն բանը կրկնում»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Գալուստ Սահակյանի մասին անեկդոտ է պատմել.
«Դևը հանդիպում է Գալուստ Սահակյանին, ասում է` եթե մի անգամ էլ ասուլիս տվեցիր, ես ինքնասպան կլինեմ»:
Նիկոլ Փաշինյանի պատմած անեկդոտը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին.
«ԱՄՆ նախագահ Օբաման զանգահարում Սերժ Սարգսյանին` խնդրելով օգնել հաղթել ընտրություններում։ Սերժ Սարգսյանն ասում է` հարց չկա և ԱՄՆ է ուղարկում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Ընտրությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահը կրկին զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ ասում՝ քո արածը քո դուրը եկա՞վ: Սերժ Սարգսյանը հետաքրքրվում է, թե ինչ է պատահել: Բարակ Օբաման պատասխանում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում