▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ կինն ադրբեջանցի ամուսնու հետ փախել է ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ

 

 

 

 

 

 

 

 

 

Մոսկվայի 28-ամյա  բնակչուհի Մարիա Սամոյլովան փախել է ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ. այդպես պնդում է  երիտասարդ կնոջ հայրը` 51-ամյա Արթուր Մկրտումյանը: Հոր խոսքով` դուստրն իր քաղաքացիական ամուսնու հետ մեկնել է Թուրքիա, ապա անհետացել. կապը նրա հետ ընդհատվել է երկու ամիս առաջ, այս մասին հայտնում է  LifeNews-ը:

Կայքի տեղեկություններով`  Մարիայի ամուսինն ադրբեջանցի գործարար  Յուրի Իսմաիլովն է: Նրանք պաշտոնապես չէին օրինականացրել իրենց հարաբերությունները, այդ ամենն արել էին մահմեդական ավանդույթների համաձայն, ինչից հետո էլ աղջկա ծնողներին հայտնել էին, որ մտադիր են մեկնել Բաքու` տղամարդու բարեկամների մոտ:

Սակայն ըստ Մարիայի հոր`  իրեն շատ տարօրինակ է թվացել այն փաստը, որ Ռուսաստանին սահմանակից Ադրբեջան նորապսակները որոշել էին Թուրքիայով մեկնել: Ի վերջո, սիրահար զույգը, հենց այդպես էլ վարվել է. հոկտեմբեր ամսից ծնողները դստեր մասին որևէ տեղեկություն չունեն:

Արթուր Մկրտչյանը վստահ է, որ դուստրը և նրա ամուսինն ի սկզբանե ծրագրել էին մեկնել ԴԱԻՇ-ի գրոհայինների մոտ, իսկ այդ ամենը հորինել էին`  պատժից խուսափելու պատճառով: Հայրը վստահեցնում է, որ զույգն այդպես էլ չի գնացել Բաքվում ապրող Յուրայի բարեկամների մոտ:

Միաժամանակ, Մարիայի մայրը, ով ամուսնալուծված է Արթուրից, վստահեցնում է, որ իր դուստրը, իսկապես, Ադրբեջանում է և շուտով կապ կհաստատի իրենց հետ:  Կնոջ խոսքով` որևէ հանցագործություն դստեր անհետացման մեջ ինքը չի տեսնում:

Նախկին ամուսնու` ամեն գնով անհետացած դստերը գտնելու ցանկությունը կինը չի հասկանում և չի ընդունում:  Ավելին` նա զգուշացնում է Արթուրին, որ եթե ամեն ինչ նրա նկարագրածի պես լինի, ապա իրենց աղջկան Ռուսաստանում  կբանտարկեն, սակայն  դրան ի պատասխան` հայրն ասում է, որ կարևորն իրենք հանգիստ կլինեն, որ դուստրը ողջ է:

Մայրը նաև նշել է, որ չի հավատում, որ դուստրը և նրա ամուսինը կարող են ահաբեկիչների հետ կապ ունենալ:

Կայքը նաև հայտնում է այն մասին, որ Արթուր Մկրտչյանի և Մարիայի հարևանների խոսքերով` ամուսնանալուց և մահմեդականություն ընդունելուց հետո երիտասարդ կինը շատ ինքնամփոփ էր դարձել, նույնիսկ  դադարել էր աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more