«Առավոտ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, շաբաթներ առաջ, Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանին, «Նիսսան» ավտոմեքենայի վարորդն ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ: Օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանները Գորիսում ձերբակալում և բաժին են տեղափոխում երեք հոգու՝ 32-ամյա, 45-ամյա, 21-ամյա տղամարդու։ Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ սահմանին, բարկությունից դրդված, իր օդաճնշիչ ատրճանակը հանել՝ վախեցնելու նպատակով պահել է ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։ Ի պատասխան հարցման, ՀՀ քննչական կոմիտեից պատասխանել են, որ «հիշատակված դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»: |
Հայ երիտասարդն ատրճանակ է պահել ադրբեջանցիների ուղղությամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more