Armcomedy-ին գրում է. Մեզ հասած հավաստի աղբյուրների համաձայն` Թուրքիայի նկատմամբ ճնշումները էլ ավելի մեծացնելու նպատակով այս պահին ստեղծվում է ևս մեկ երգ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին` «Ճանաչի՛ր, փիսիկ»։ Մտահաղացման հեղինակ, պրոդյուսեր Նորայր Ռիչարդյանը պատմում է. «Ընդամենը մի քանի օր է անցել, ինչ «Don’t deny»-ը հայտնվել է համացանցում, բայց արդեն կարելի է նկատել այն համատարած խուճապը, որը սկսվել է Թուրքիայի իշխանությունների մոտ։ Պատճառը` «Don’t deny, baby» արտահայտությունն է։ Այո, անսպասելի ու դիպուկ հարված` Baby: Նրանք մեզնից սպասում էին ագրեսիա, երկարաժամկետ քայլեր ու գործողություններ, իսկ մենք անկանխատեսելի գտնվեցինք ու նրանց հետ խոսեցինք «baby»-ով»։
Ռիչարդյանի խոսքերով` հենց դրանից էլ ոգեշնչված, իրենց թիմը որոշեց ևս մեկ երգ ստեղծել, կիրառելով փաղաքշական մեթոդը։
«Նոր երգը` «Ճանաչի՛ր, փիսիկ»-ը, կլինի էլ ավելի կործանարար հարված Թուրքիայի իշխանություններին։ Եթե Baby բառը իր մեջ ավելի շատ դրական երանգներ է պարունակում, ապա փիսիկի դեպքում մենք գործ ունենք երկիմաստության հետ` փիսիկ, այսինքն փոքրիկ, մազոտ կենդանի, որը նաև վախկոտ ու անվճռական է»,- բացատրել է Ռիչարդյանը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում