▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարթ ուղեղով բոլոր մարդկանց խորհուրդ կտամ՝ իրենց մակարդակից վերև դատողություն չանել»․ Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ «Ժամանակն է կրկին փակել Դաշնակցությունը»․ հայտարարությանը, ասել է հետևյալը․ «Կին է, չեմ անդրադառնա։ Ընդհանրապես խորհուրդ կտամ բոլոր հարթ ուղեղով մարդկանց՝ իրենց մակարդակից վերև դատողություն չանել»։

***

Ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո ազատ արձակվեց նաև ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։ Նա հուլիսի 10-ի ՀՅԴ յոթ ձերբակալված անդամների շարքում էր։

«Այս ամենն իշխանությունների որդեգրած կեղծ, անօրինական քաղաքականությունն է։ Ամեն լույսը բացվելուց սպասում ենք հերթական անօրինականությանը՝ վերևից իջեցված հրահանգով»,- այս մասին նշել է ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ականների բնակարաններում օրեր առաջ տեղի ունեցած խուզարկություններին։

«Փորձում են լռեցնել, վախեցնել, բայց մենք էդ տեսակը չենք, որ սրանց գործողություններից ճնշվենք»,- ասել է նա։

***

Ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո ՀՅԴ անդամ Արսեն Մարտոյանը քիչ առաջ ազատ արձակվեց։ Կուսակից ընկերները հավաքվել են Երևանի ձերբակալվածների պահման վայրի մոտ։

Օրեր առաջ ՀՅԴ-ն հայտնել էր իրականացվող խուզարկությունների մասին, նշել, որ բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more