▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսի ու փեսայի շուրջ «դրիֆթ» կատարած վարորդները ձերբակալվել են

Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։ Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» կատարելու ընթացքում մեքենաներով փակելով ճանապարհը:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի համայնքային բաժնի և Արմավիրի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԲՄՎ»-ն և «Մերսեդեսները» վարողների ինքնությունը: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք տղամարդ ձերբակալվել և ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more