Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 9-ին, գողություներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գետազատ գյուղի բնակիչ, 50-ամյա Շիրին Կայմազովը կեսգիշերին կնոջ հետ վերադառնալով տուն՝ նկատել է, որ տունն ամբողջովին տակնուվրա է արված ու թալանված: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները նոյեմբերի 8-ին, ժամը 17:30 մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում գյուղում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության:
Սովորականի նման երեկոյան փակել են տան դռներն ու լուսամուտները և մեկնել են հարսանեկան արարողությանը մասնակցելու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Գողը կամ գողերը տուն են մտել պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելուց հետո: Սենյակներն ամբողջովին տակնուվրա են արել՝ իրենց հետ տանելով 750 եվրո, 50 հազար դրամ: Զգեստապահարանից հափշտակել են ոսկյա զարդեր: Անգամ իրենց սև գործն անելու ժամանակ այլ սենյակներն են տակնուվրա արել՝ հավանաբար մտածելով, որ այնտեղ ել կլինեն գումար, ոսկյա, արծաթյա թանկարժեք իրեր»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործ ճիվաղներն ընդհանուր առմամբ ամուսիններին պատճառել են 2 մլն դրամի վնաս: Գյուղացիենրը ֆոտոլրագրողի հետ զրույցում զայրացած ու արդարացիորեն ասում էին. «Տարիներ առաջ ամուսիններ տունն էլի ենթարկվել էր թալանի ու մինչև այսօր Արտաշատի ոստիկանները հանցագործությունը չեն բացահայտել: Հարուցված քրեական գործն էլ, չգիտես ինչու, քննիչի կողմից հանցակազմի բացակայության պատճառով գցել են արխիվ: Եթե էդ գողությունը բացահայտեին, ապա այսօրվա դեպքն էլ տեղի չէր ունենա, ինչպես նաև վերջին 1.5 ամսվա ընթացքում ևս 2 նմանատիպ գողություն, որը տեղի է ունեցել նույն գյուղում»: Երեկ նաև ժամը 01:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 62-ամյա Վազիզ Համզոյանը, ով նույնպես մասնակցելիս է եղել նույն հարսանեկան արարողությանը, կեսգիշերին գալով տուն՝ հայտնաբերում է այն ամբողջովին թալանված: Նույն ձեռագիրն է, որում կան Շ. Կայմազովի տան դեպքում: Վ. Համզոյանի տանից ճիվաղը կան ճիվաղները տան ննջասենյակի զգեստապահարանից գողացել են ոսկյա զարդեր, որը կազմում է մոտ 370 հազար դրամ, իսկ նյութական վնասը կազմում է մոտ 450 հազար դրամ: 1,5 ամիս առաջ էլ նույն ձևով թալանել են Վ. Համզոյանի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ Ազիզ Համզոյանի բնակարանը: Ստահակը կամ ստահակները այս դեպքում Ա. Համոզյանի բնակարանից թալանել են մոտ 12 հազար դոլարի ոսկյա ու արծաթյա իրեր, 2 մլն 280 հազար դրամ, 2050 եվրո, իր և կնոջ ոսկյա զարդերը: Այս դեպքն էլ նախորդ դեպքերի նման չի բացահատվել:
Ո՞վ է այդ առեղծվածային գողությունների հեղինակը կամ հեղինակները, դրա պատասխանը պետք է տան ոստիկանության Արտաշատի բաժինն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները, սակայն նրանք, ըստ գյուղացիների պատմածի, նմանատիպ դեպքերից հետո գալիս են հանցագործությունների վայր, մատնաետքերն են վերցնում, գրանցում են՝ ոնց են մտել տներ, ինչ են տարել ու ամեն անգամ ասում են, թե՝ ժողովուրդ ջան, չմտածեք, գողի … օրը 40 օր է, կբռնենք, բայց ըտենց 40 օրեր ա, մաշացնում ենք, իսկ հետո ականատես ենք լինում հերթական գողությանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում