▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարություն Զաքարյանի հարցաքննությունը հետաձգվում է՝ առողջական խնդիրների պատճառով

Մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը ՌԴ-ից վերադառնալուց հետո մինչ օրս դեռ չի հարցաքննվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի հայրը՝ Գագիկ Զաքարյանը: 

Նա նշեց, որ որդին քննչական մարմին չի հրավիրվում, քանի որ նրա մոտ կրկին առողջական խնդիրներ կան: 

«Մոսկվայից Հայաստան գալու ժամանակ աչքի մազանոթները պայթել են, հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց նա՝ նշելով, որ կապ են հաստատել Ռուսաստանում Հարությունի բուժող բժշկի հետ, ով այժմ ԱՄՆ-ում է գտնվում, և նա խորհուրդ է տվել անշարժ պառկած մնալ, դեղորայքային բուժումը շարունակել, մինչև դարձյալ Մոսկվա մեկնի՝ հաջորդ վիրահատության համար: 

Արդեն 4 անգամ վիրահատված Հարություն Զաքարյանի աչքն օրեր առաջ արյուն էր լցվել, ցավերն ուժեղացել էին, ըստ բժշկի, ամենայն հավանականությամբ, ճնշման փոփոխության հետևանքով:Եվ, այդուհանդերձ, հայրը պնդեց, որ իր որդին պատրաստակամ է ցուցմունք տալու և պնդելու, որ իրեն ծեծի ենթարկողներից հիմնականը Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանն է եղել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more