▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարութը գյուղի սիրուն տղեն է. գյուղապետը՝ զոհված զինծառայողի մասին

Hraparak.am-ը գրում է.

«Ինքը մեր գյուղի սիրուն Հարութիկն է»,- զրույցում այսպես ասաց Արարատի մարզի Ավշար գյուղի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետևանքով  սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող Հարութ Հակոբյանին: 

 Գյուղապետի խոսքով՝ Հարութին գյուղում երբեք տխուր չէիր տեսնի, միշտ ժպիտով ու սիրով էր բոլորի հետ:

«Հարգանքով էր բոլորի նկատմամբ, որոշել էր, որ բանակից վերադառնա պետք է ամուսնանար: Ապրում էր մոր, քրոջ ու եղբոր հետ, եղբայրը իրենից փոքր է, մի քանի տարի հետո պետք է զորակոչվի բանակ: Տարիներ առաջ էլ հայրն է մահացել, տան ամբողջ հոգսը մոր և Հարութի վրա էր ընկած: Ծայրը ծայրին հասցնում էին ու իրենց համար ապրում»,-ասաց գյուղապետը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more