▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկադիր կատարողի կողմից հնարավոր է կատարված լինի գումարի յուրացում. ԴԱՀԿ

Ս.թ օգոստոսի 19-ի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ:

Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ տվյալ հարկադիր կատարողի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարողական վարույթներ չեն հարուցվել և կատարողական գործողություններ չեն իրականացվել: Հիմքեր կան ենթադրելու, որ հարկադիր կատարողի կողմից հնարավոր է կատարված լինի գումարի յուրացում:

Միհրան Պողոսյանի հրամանով հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցված են մինչև ծառայողական քննության ավարտը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:

Նշենք, որ Հարկադիր կատարման ծառայությունը հետամուտ է նման դեպքերի բացահայտմանը՝նպատակհետապնդելով Ծառայությունում 

ունենալ միայն օրենքի տառը հարգողարդարամիտ ու ազնիվ հարկադիրկատարողներ:

ԴԱՀԿ լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more