74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցել նույնականացման քարտերով: