▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիպում «Արի տուն-2016» ծրագրի Նոր Նորքում հյուրընկալված մասնակիցների հետ

Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանդիպել է վարչական շրջանում հյուրընկալված «Արի տուն-2016» ծրագրի մասնակիցների և հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչների հետ: 

Սփյուռքահայ երիտասարդները շնորհակալություն են հայտնել Արմեն Ուլիխանյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել են այցելել մի շարք տեսարժան վայրեր, հիանալ նաև մայրաքաղաք Երևանի անկրկնելի ճարտարապետությամբ ու գեղեցկությամբ:

Սփյուռքահայ մասնակիցները նաև իրենց գոհունակությունն են հայտնել Նոր Նորքի այն ընտանիքներից, որոնք այս օրերին հյուրընկալել և ջերմությամբ են շրջապետել իրենց: 

Բարձր գնահատելով «Արի տուն» ծրագրի դերը հայրենաճանաչության և հայապահպանության գործում՝ Արմեն Ուլիխանյանը երիտասարդներին հորդորել է միշտ սերտ կապեր պահել Մայր Հայրենիքի հետ:

Հանդիպման ավարտին վարչական շրջանի ղեկավարը երիտասարդներին պարգևատրել է հայկական հուշանվերներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more