Ստելլա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Առաջին նկարում՝ պանթյուրքիստների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և Հայաստանի «վարչապետ» նիկոլ փաշինյանը։
Երկրորդում՝ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Թուրքիայում գործող պանթյուրքիստական «Երլի Յուրեթիմ» կուսակցության նշանները։
Համընկնո՞ւմ է
Արմեն Հովասափյանն էլ այս առիթով գրել է․
Նիկոլի ամենօրյա «սրտիկներ»-ի հետ կապված մի բան ասեմ․ ըստ էության նախընտրական քարոզարշավի ողջ տրամբանության մեջ տեղավորվող այդ ժեստիկույացիան ոչ այլ ինչ է, քան հանրության շրջանում նախընտրական լոգոյի գեներացիայի գործընթաց։ Այլ կերպ ասած՝ «սրտիկ»-ը փոխարինում է «դըմբ-դըմբ հու»-ին (հա՛մ անշառ, հա՛մ աղմուկը քիչ)։
Ի դեպ՝ այս ժեստը, լրիվ «պատահական զուգադիպությամբ», շատ է օգտագործում նաև Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Ասեմ նաև, որ, դարձյալ լրիվ «պատահմամբ», Թուրքիայի առևտրի նախարարությունը 2018-ի հոկտեմբերի 3-ին որոշել է ստեղծել հատուկ լոգո, որը կփակցվի թուրքական ապրանքների վրա՝ խորհրդանշելով դրանց՝ տեղական արտադրության լինելը (Yerli Uretim-տեղական արտադրանք)։
Էս ամեն ինչից հետո՝ թերևս առաջարկեմ նախընտրական հետևյալ լոգոյի տարբերակը՝ երկուսը մեկում:
Հ.գ. Революция роз, оранжевая революция, революция или реформа сердец…
Դիտեք նաև՝


