Ինչպես արդեն հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ կրկին անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանին: Մարզի տարբեր համայնքներ այցելելիս Փաշինյանն իր հետ տարել է նաև Քոչարյանի՝ որսորդության ժամանակ արված լուսանկարներից մեկը: «Վերջերս հայտարարություն է հնչել ձեզ հայտնի անձի կողմից․ ասում է՝ գիտե՞ք ինչ, էն մարդիկ, ովքեր երկիրը ղեկավարելու հավակնություն ունեն, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության․․․ Եվ դա ասում է այս մարդը, որը մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ»,- քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Փաշինյանը: Դեպքից հետո համացանցում սկսեցին տարածվել տարատեսակ հումորային գրառումներ: Օգտատերերը ծաղրում են Փաշինյանին՝ ընդգծելով, որ վերջինը մարզերում իրականացնում է Քոչարյանի քարոզարշավը:
Դիտեք նաև՝ |
Համացանցը ծաղրում է Փաշինյանի կողմից Քոչարյանի լուսանկարի ցուցադրումը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Բլոգ more

more

more

more

more

more

more