▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կալանավորվել և տեղափոխվել է բանտ

Արդեն տեղեկացրել էինք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի  նախագահությամբ, քննարկվում էր նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոցի ընտրության հարցը:«Ճոյտ» մականվամբ գործարարը դատարան էր բերվել ձեռնաշղթաներով: Նրա շահերը դատարանում ներկայացնում էին  նրա երկու պաշտպանները` Աշոտ Ղազարյանը և Կարեն Սարդարյանը:

Ավարտվել է ավելի քան 4 ժամ տևած դռնփակ դատական նիստը: Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը` Հակոբ Հակոբյանը կալանավորվել և տեղափոխվել է բանտ: Կարեն Սարդարյանը հայտնեց, որ Հակոբ Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ ձերբակալությունից ժամեր առաջ նա եղել է Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման հյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more