▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կրակոցներից զոհված 20-ամյա Վահեն օրեր առաջ ծառայակցի կյանքն էր փրկել

Blognews.am-ը գրում է.

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից նոյեմբերի 12-ին զոհված ժամկետային զինծառայող Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արեւիկ գյուղից էր, մեկ ամսից պետք է զորացրվեր:

Արեւիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը պատմեց, որ մեկ ամիս առաջ ծառայակցի կյանքը փրկելու համար Վահեին մեդալով էին պարգեւատրել, 10-օրյա արձակուրդ տվել, բայց նա նախընտրել էր արձակուրդ չգալ՝ մտածելով, որ մեկ ամսից զորացրվելու է:

«Եթե արձակուրդ եկած լիներ, վաղը նոր լրանում էր օրը, կգնար հետ, բայց ասել էր՝ մեկ ամիս ա մնացել, գամ, ի՞նչ անեմ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Վահեն ընտանիքի հետ դեպքից 1 ժամ առաջ էր խոսել. «Խոսել էր մամայի հետ, ասել էր՝ լավ եմ, շուտով կգամ: Դրանից մի ժամ հետո դեպքը եղել էր»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more