▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակահայը պատրաստվում է Կաթողիկոսին ձերբակալել»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակահայը պատրաստվում է Վեհարան մտնել և Կաթողիկոսին ձերբակալել. «Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»,- գրել է նա։
Նիկոլը գիտի, որ նա վաղուց հողին հավասարված կերպար է և այս ընթացքում ոչինչ չի խնայում որպեսզի իրավապահ ամբողջ համակարգը ունենա նույն այն վարկանիշը ինչ ինքը և դա իրականացնում է համակարգ ներմուծած իր գրպանային շների միջոցով։ Արդյունքը լինում է այն, որ ամբողջ հասարակությունը 0 հեղինակություն ու հարգանք է ունեմում համակարգի բոլոր աշխատակիցների նկատմամբ»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վսյո, հրահանգեց նոր հարձակում` Մայր Աթոռի վրա։ Ավելի դաժան օպերացիա կլինի այս մեկը»։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գերագույն սրբապիղծը Ֆեյսբուքով փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը։
Այդ գործողությանը մասնակից բոլոր «իրավապահները» ինձ համար մեկին-մեկ նույնացվելու են 1915թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած ելուզակներին»:

***

Միքայել սրբազանի պաշտպանների թիմը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել՝ նշելով նաև հետևյալը.
«Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել...»:
Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև․ «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։
Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

Դիտեք նաև՝

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին, ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին: Այսինքն՝ կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու: Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ: Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more