▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդ տարի նախատեսում ենք բարձրացնել մեր գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը

Այսօր այցելեցի հիմնանորոգումից հետո վերաբացված Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիր՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Մայրաքաղաքի գրադարանների հիմնանարոգումն ու հարմարավետ պայմանների ապահովումը մեր առաջնահերթությունների շրջանակում է, և գոհունակությամբ փաստում եմ, որ կարճ ժամանակ անց մեր գրադարաններն այլևս շենքային պայմանների ու հարմարավետության խնդիր չեն ունենա, և մենք արդեն կկենտրոնանանք գրադարանների տեխնիկական վերազինման, ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և գրքերի ֆոնդի հարստացման վրա: Նաև նշեմ, որ հաջորդ տարի նախատեսում ենք բարձրացնել մեր գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more