▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղատնտեսության նախարարի աղոթքը մեզ փրկե՞լ է

«2016 թվականի պետական բյուջեի պատկերը բավական տխուր է: Մեր պրակտիկայում տնտեսական աճի պարագայում առաջին անգամ ծրագրավորվում է եկամուտների անկում: Ծախսերն աճել են 5.8 տոկոսով: Այն հեքիաթը, որ բյուջեն սոցիալական է, մի կողմ դրեք, այս բյուջեով աղքատության մակարդակը կբարձրանա: 35 տոկոս աղքատություն ունենալը նշանակում է, որ բնակչության այդ հատվածը նորմալ շրջանառությունից դուրս է, նորմալ քաղաքացի չէ, քաղաքականությունից դուրս է, երբեք ապագայի մասին չի մտածելու: Երկրորդը կրթությունն է:

Որակը տեսնում ենք՝ բոլորիս աչքի առջև անկում է տեղի ունենում: Աղքատը երբեք կրթության մասին չի մտածում, լավագույն դեպքում տառաճանաչ լինի: Այս բյուջեն ական է: Օրինակ փողոցների լուսավորության համար պարզվում է՝ մոտ 2 մլրդ դրամ է տրամադրվելու։ Փաստորեն, մենք որոշել ենք այդքան գումար հատկացնել միայն լուսավորությանը։ Միայն գյուղատնտեսության ոլորտում աճ ունեցանք, այն էլ՝ եղանակի շնորհիվ։ Բացի այդ, հիշո՞ւմ եք՝ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասում էր՝ մտել եմ եկեղեցի, աղոթել եմ։ Այդ աղոթքն է մեզ փրկել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 2016 թվականի պետական բյուջեի մասին՝ ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ շարունակելով.

«Ու այս նեղ մաջալին այս սահմանադրական բարեփոխումները, որը, իմ համոզմամբ, հասարակությանը չհարգելն է: Այս մարդիկ պատմությունը մոռացել են: մեզ մոտ խորհրդարանական համակարգը ժամանակին 3 ամիս է տևել, որի ընթացքում ընկանք խոր քաղաքական ճգնաժամի մեջ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more