▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցին ուրիշ ձև է իր ցավը տանում... Մի բորբոքեք այդ ցավը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո գյումրեցիները ոտքի ելան ու սկսեցին պայքարել: Ինչ-որ պահի սկսվեց 30 րոպեանոց ընդհարում Ոստիկանների ու Գյումրեցիների միջև: Թողնենք այն հարցը, թե ինչու ու ով հրահրեց այդ ընդհարումը, ի վերջո ամեն մեկը իր խղճի դիմաց է պատասխանատու: Իհարկե, փաստաթղթային ոչ մի պայմանավորվածություն չկար, բայց այնպիսի տմադրություններ էր տիրում, որ այդ ընդհարուման դեպքերը մնալու է այդ 30 րոպեների մեջ:

Այսօր տեղեկացա, որ ձերբակալվել է այնտեղի ակտիվ երիտասարդներից մեկը: Եթե երիտասարդը ազատ չարձակվի ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն նաև այն ոստիկանները որոնց գործողությունների արդյունքում քաղաքացիներ են տուժել:

Հ.Գ. Փառք Աստծո զոհեր չենք ունեցել ու պետք չէ ինչ-որ ձևով իրավիճակը սրացնել: Գյումրեցին հազիվ հանգիստ իր ցավի մեջ ներփակված ապրում է: Յուրաքանչյուրս հայ ենք ու ցավում ենք յուրովի, բայց գյումրեցին ուրիշ ձև է իր ցավը տանում, մի բորբոքեք այդ ցավը:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more