Հուլիսի 14-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Բուլվարային թաղամասի հարակից աղբանոցի սկզբնամասից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա Անուշավան Մ.-ին, 23-ամյա Արմեն Գ.-ին, 23-ամյա Էդգար Մ.-ին եւ 23-ամյա Հովհաննես Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Անուշավան Մ.-ի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգված:
Անուշավան Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «մարիխուանա» է, հավաքել է Գյումրի քաղաքի Երկաթգծի եւ Սեւյան փողոցների հարակից տարածքից, մի մասը ծխելով օգտագործել է, իսկ մյուս մասը պահել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: