Գորիկ Հակոբյանի զարմանալի ելույթը. «Չկա վստահություն իշխանությունների նկատմամբ»
«Մենք այսօր էլ պատրաստ ենք վճարել նաիրիտցիների պարտքերը»,- քիչ առաջ կառավարության նիստին ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով անդրադառնալով նաիրիտցիների աշխատավարձերի խնդրին: Ե. Զախարյանի ներկայացմամբ՝ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ աշխատավարձերի հաշվարկման ընթացքում որոշակի սխալներ են եղել, որոնք շտկվում են: «Նաիրիտցիները ուզում են, որ իրենց աշխատավարձերը միանգամից ստանան: Մենք առաջարկել ենք վճարել աստիճանաբար, նրանց, ում դիմումները պատրաստ են՝ աշխատավարձը վճարենք: Սակայն աշխատակիցները ցանկանում են միանգամից ամբողջովին ստանալ աշխատավարձերը: Այդ դեպքում մենք կարող ենք վճարել ամսվա վերջին»,- ասաց Երվանդ Զախարյանը: Նիստի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն ասաց. «Նաիրիտցիները վստահություն չունեն, չկա վստահություն իշխանությունների նկատմամբ: Մարդիկ ասում են՝ կգան կհասնեն 25-ին, հետո կասեն էլ փող չկա: Մարդիկ երաշխիքներ են ուզում, որ իրենց աշխատավարձերը ստանան»: Պրն Զախարյանը նորից կրկնեց, որ իրենք աշխատավարձերը կարող են ամբողջությամբ վճարել միայն ամսվա վերջում, իսկ եթե չեն սպասի, ապա կտրվի մաս-մաս:
Մինչ նաիրիտցիները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում, կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարկացած եւ զարմացած հարց է ուղղում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին. «Աշխատավարձերը փոխանցել ենք, չեմ հասկանում նաիրիտցիների հավաքի իմաստը»։
Ի պատասխան Զախարյանն ասաց, որ պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ, եւ հենց այս պահին էլ իրենք հնարավորություն ունեն վճարելու գումարները. «Խնդիրն այն է, որ մենք խոստացել ենք ամբողջությամբ վճարել այսօր, սակայն մի շարք աշխատակիցներ բողոքի նամակներ են ուղղել, որ իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարկել։ Այդ խնդիրը մենք կարող ենք 1-2 օրում ավարտել։ Նաեւ կա խնդիր փաստաթղթային ձեւակերպումների հետ։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր փաստաթղթային խմբաքանակի ձեւավորումից հետո վճարում կատարել։ Այդ գործընթացը կարող է տեւել 10-15 օր։ Սակայն նաիրիտցիները պահանջում են ամբողջ աշխատավարձը վճարել, իսկ դա կձգվի մինչեւ ամսվա վերջ»։
Զախարյանի բացատրությունները հունից հանեցին վարչապետին. «Շատ բարդ եք բացատրում, կոնկրետ ասեք, որ ով չունի դժգոհություն, այսօրվանից կարող է ստանալ գումարը»։
Այնուհետեւ վարչապետը ձայն տվեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին։ Վերջինս ասաց, որ խնդիրն այն է, որ չկա վստահություն իշխանությունների նկատմամբ, եւ պետք է տալ երաշխիքներ, որ աշխատավարձերն իսկապես ամբողջությամբ կմարվեն։ Ի պատասխան նրա՝ Երվանդ Զախարյանն ասաց, որ եթե նաիրիտցիները պատրաստ են սպասել մինչեւ ամսվա վերջ, ապա կստանան աշխատավարձն ամբողջությամբ, իսկ եթե ոչ՝ այսօրվանից սկսած՝ ով դժգոհություն չունի, կսկսի ստանալ իր հասանելիք աշխատավարձը։
Այսօր կառավարության նիստի ժամանակ, երբ քննարկվում էր նաիրիտցիների աշխատավարձերը վճարելու ու այն մեկ ամիս հետաձգելու հարցը, սենսացիոն հայտարարություն արեց Գորիկ Հակոբյանը, վերջինս ասաց, որ ժողովուրդը չի վստահում կառավարությանը և եթե գումար չկա և չեն վճարելու նաիրիտցիների աշխատավարձը, նրանք նորից կհեռանան կառավարության շենքի մոտից ու մի քանի օր հետո նորից կգան այստեղ, ո՞րն է դրա իմաստը։
Մինչ նաիրիտցիները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում, կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը զայրացած հարց ուղղեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին. «Աշխատավարձերը փոխանցել ենք, չեմ հասկանում նաիրիտցիների հավաքի իմաստը»։
«Մենք այսօր էլ պատրաստ ենք վճարել նաիրիտցիների պարտքերը»,-ի պատասխան վարչապետի ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ում ներկայացմամբ՝ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ: «Նաիրիտցիները ուզում են, որ իրենց աշխատավարձերը միանգամից ստանան: Մենք առաջարկել ենք վճարել աստիճանաբար, նրանց, ում դիմումները պատրաստ են՝ աշխատավարձը վճարենք: Խնդիրն այն է, որ մենք խոստացել ենք ամբողջությամբ վճարել այսօր, սակայն մի շարք աշխատակիցներ բողոքի նամակներ են ուղղել, որ իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարկել։ Այդ խնդիրը մենք կարող ենք 1-2 օրում ավարտել։ Նաեւ կա խնդիր փաստաթղթային ձեւակերպումների հետ։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր փաստաթղթային խմբաքանակի ձեւավորումից հետո վճարում կատարել։ Այդ գործընթացը կարող է տեւել 10-15 օր։ Սակայն նաիրիտցիները պահանջում են ամբողջ աշխատավարձը վճարել, իսկ դա կձգվի մինչեւ ամսվա վերջ»։
Նախարարի բացատրությունները շատ բարդ որակելով՝ վարչապետը ձայն տվեց ԱԱԾ պետ, կառավարության նիստերին հիմնականում լուռ ու ելույթներից խուսափող Գորիկ Հակոբյանին, ով ասաց. «Նաիրիտցիները վստահություն չունեն, չկա վստահություն իշխանությունների նկատմամբ: Մարդիկ ասում են՝ կգան կհասնեն 25-ին, հետո կասեն էլ փող չկա: Մարդիկ երաշխիքներ են ուզում, որ իրենց աշխատավարձերը ստանան»:
Զախարյանը նորից կրկնեց, որ իրենք աշխատավարձերը կարող են ամբողջությամբ վճարել միայն ամսվա վերջում, իսկ եթե չեն սպասի, ապա կտրվի մաս-մաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet