▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործարարի մարմնից հայտնաբերվել է 2 գնդակ. մանրամասներ Մալաթիայի սպանությունից

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 46-ամյա Համլետ Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Հ.Ասատրյանի  դիահերձման ընթացքում դատաբժիշկների կողմից հայտնաբերվել է 2 գնդակ.  գանգի խոռոչում՝ 5.45 մմ տրամաչափի մետաղական 1 գնդակ՝ առանց տեսանելի դեֆորմացիաների, իսկ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի մկաններում՝ 9 մմ  տրամաչափի մասնակի դեֆորմացված գնդակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Դեպքի վայրի, դիակի զննությամբ վերցվել են փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ, առգրավվել դիակի հայտնաբերման ժամանակ նրա հագին եղած հագուստները, վերցվել բնակարանի մուտքի դռան փականը և փականի միջուկը։
Քրեական գործով մի շարք հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ։
Կազմվել է քննության պլան, մշակվել մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու, հնարավոր վկաներին, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց)  ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ազգությամբ հայ Համլետ Ասատրյանը ՌԴ քաղաքացի է, ով Երեւան է եկել 2015թ-ի հուլիսի 9-ին եւ բնակվել նշված բնակարանում։ Դիակը հայտնաբերել է նրա կնոջ եղբայրը՝ Գ.Հայրոյանը, ով անհանգստանալով, որ Հ.Ասատրյանն իրեն չի զանգահարել եւ չի պատասխանել հեռախոսազանգերին, 2015թ. հուլիսի 12-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնացել է նշված բնակարան, իր բանալիով բացել բնակարանի մուտքի դուռը եւ նախասրահում տեսել Հ.Ասատրյանի դին` արնաշաղախ վիճակում:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 46-ամյա Համլետ Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Հ.Ասատրյանի  դիահերձման ընթացքում դատաբժիշկների կողմից հայտնաբերվել է 2 գնդակ.  գանգի խոռոչում՝ 5.45 մմ տրամաչափի մետաղական 1 գնդակ՝ առանց տեսանելի դեֆորմացիաների, իսկ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի մկաններում՝ 9 մմ տրամաչափի մասնակի դեֆորմացված գնդակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Դեպքի վայրի, դիակի զննությամբ վերցվել են փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ, առգրավվել դիակի հայտնաբերման ժամանակ նրա հագին եղած հագուստները, վերցվել բնակարանի մուտքի դռան փականը և փականի միջուկը։
Քրեական գործով մի շարք հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ։

Կազմվել է քննության պլան, մշակվել մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու, հնարավոր վկաներին, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց)  ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more