Հետք․am-ը գրում է․ Գործադիր մարմնի՝ Կառավարության և վարչապետին ենթակա մարմինների 72 պաշտոնյա 2024թ․ մոտ 578 մլն դրամին համարժեք կիպտոարժույթ է հայտարարագրել: Նրանց նախընտրած կրիպտոն «Բիթքոին»-ն (Bitcion) է՝ մոտ 295 մլն դրամ, այնուհետև «Fasttoken»-ը՝ 192 մլն դրամ։ Կրիպտոարժույթ ունեցող պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանում այդ արժույթը ևս օրենսդրական մակարդակով վերահսկելի է դառնում, ինչն ավելի է բարձրացնում գրավչությունը:
Կրիպտոարժույթը «վիրտուալ» գումար է, որը հիմնված է «բլոկչեյն» (blockchain) կոչվող տեխնոլոգիայի վրա: Վերջինս օգտագործում է կոդավորման մեթոդներ, որով ապահովվում է գործարքների անվտանգությունը:
Կրիպտոարժույթը չի կառավարվում բանկերի կամ կառավարությունների կողմից, այլ ստեղծվում է համակարգչային ծրագրերի միջոցով:
2024թ․-ին գործադիր մարմնի պաշտոնյաներից արժեքով ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝
***


