Չեխիայում ապրող մեր հայրենակիցներից մեկն իր բողոքն է ներկայացրել, որը վերաբերում է Գրանդ Քենդիին․ նրա ներկայացրած տեսանյութն ու նամակը՝ ստորև՝ առանց մեկնաբանության․ «Grand Candy-ի խանութից, Կասյան փողոցի վրա գտնվող, գնել եմ կոնֆետներ մոտ 2 կգ, ամբողջը հին, որդոտ...
Հյուրասիրել եմ, նվիրել եմ արտերկրի իմ հարազատներին, բոլորը նույն կարծիքի էին... 1-2 հատը չէր, բոլորն այս կարգի էին... Այն, ինչ չէի հասցրել նվիրել սրան-նրան, իբրև հայկական ընտիր շոկոլադ, բոլորը նետել եմ աղբարկղ։ Խայտառակ եղա այլազգի ընկերներիս մոտ։ Բայց դա չէ կարևորը, այլ այն՝ որ մեր ժողովուրդը սրան է արժանանում... Առավել քան զարմանալի է եղել խանութի աշխատողի արձագանքը՝ «Կտրոնով եկեք, կփոխենք․․․ Այլապես՝ մեզնից չեք գնել»...»։
Դիտեք նաև՝