▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդակոծվել է Ներքին Կարմիր աղբյուրը, զոհվել է խաղաղ բնակիչ. azatutyun.am

azatutyun.am-ը գրում է, որ փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել:​

Բերդ քաղաքի հիվանդանոցից տեղեկացրել են, որ ժամը 23:30-ին հարազատները հոգեվարքի մեջ հիվանդանոց են բերել Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում:​

Ներքին Կարմիր աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը  նշել է, որ կրակոցներն մինչև ուշ գիշեր դեռ շարունակվել են:

Հիշեցնենք, որ երեկ  ժամը 17։30-ից կրակոցները չէին դադարում Տավուշի մարզի սահամանամերձ գյուղերի ուղությամբ։ Գյուղացիները հայտնել են, որ մինչ 20։00-ն ադրբեջանցիները կրակել են փոքր տրամաչափի զենքերով, իսկ 20։00-ից մինչ ուշ գիշեր` հակառակորդը խփել  է խոշոր տրամաչափի զենքերով։

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more