«Շատ գեղեցիկ վայրեր ունենք, բայց դրանք վայելելու ժամանակ տեսնելով բնակիչների վարվելակերպը՝ ապշում ես.բացահայտ անտարբերություն է: Աշխարհում չկա այնպիսի դեպք, որ հուշարձանների կողքին պահակներ լինեն: Ոչ մի պետական պաշտոնյա չի ցանկանա, որ նման թափթփված վիճակ լինի»,-խոսելով Մխիթար Սպարապետի գերեզմանի, Չարենցի կամարի և այլ հուշարձանների ու դրանց շրջակայքի անմիխիթար վիճակի մասին՝ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ նույն անտարբերությունն առկա է նաև հուշատախտակների դեպքում.
«Դրանց մոտ լրիվ գովազդ է, իսկ հուշատախտակը չի երևում, բայց, չէ՞ որ այն պատմություն է»:
Ճարտարապետների միության նախագահի խոսքով՝ մեկ օրում չենք կարող ասել՝ գիտե՞ք ինչ, հարգե՛ք այս ամենը.
«Մարդը պետության կողմից հոգածություն պետք է տեսնի: Դպրոցներում հազվադեպ եմ տեսնում, ինչ-որ դպրոց անընդհատ որևէ հուշարձան իր հսկողության ներքո պահի: Չէ՞ որ աշակերտը կհիշի, ուսուցչի հետ միասին մաքրել է այդ տարածքը»:
Անի Կարապետյան