▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհերն ու վիրավորները զինվորականներ էին. նոր մանրամասներ

Արդեն հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 5-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ը նոր մանրամասներ է հաղորդում դեպքից: Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 86 ՏT 777 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում` Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատը` քաղաքացիները իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա Սևակ Գասպարյանին, 28-ամյա Հարություն Միրզոյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցում մահացել են նաև Գ. Սահակյանը, ով կոչումով մայոր էր, Գ. Վարդանյանը, ով կոչումով ենթասպա էր, Տ. Սեդրակյանը, ով կոչումով կապիտան էր, իսկ վիրավորներից Հ. Միրզոյանը` սերժանտ է:

Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների` մահացածներն ու վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են և այդ հանգամանքից ելնելով` վթարի վայր էին ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոատիկանության աշխատակիցներ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more