▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամ Նազարյանը՝ ՔՊ ցուցակու՞մ․․․

«Հրապարակ»-ը գրում է․ «Ինֆորմացիա է տարածվում, որ «Հայաստան» դաշինքի նախկին, այժմ անկախ պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը ևս ընդգրկվելու է «Քաղպայմանագրի» նախընտրական ցուցակում։
Նազարյանը պատերազմից հետո, հիշեցնենք, շատ կոշտ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, նրան մեղադրում իր որդուն սպանելու մեջ, իսկ վերջին տարիներին խիստ մեղմացրել է իր հռետորաբանությունը և տևական ժամանակ է՝ Փաշինյանին ու իշխանությունների տարբեր քայլեր արդարացնող հայտարարություններ է անում։ Գեղամ Նազարյանին հարցրինք՝ առաջադրվելո՞ւ է ՔՊ ցուցակով։

Պատգամավորն ասաց, որ չի ուզում կատեգորիկ խոսել այս հարցի շուրջ․ «Այդ լուրերը նոր չեն, ո՛չ մեկնաբանում եմ, ո՛չ չեմ մեկնաբանում․․․ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում․․. չգիտեմ՝ ովքեր են նման լուրեր տարածում, դատարկություն է»: Այսինքն, անհավանակա՞ն է համարում իր առաջադրումը։ «Ո՛չ հավանական եմ համարում, ո՛չ` անհավանական, այդքան բան»: Կրկնեցինք հարցը։ «Ես այդ լուրերին չեմ պատասխանում, կպատասխանեմ դեկտեմբերի 3-ից հետո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more