▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամ Նազարյանը Երևանի խցանումների համար մեղադրում է մարզե՞րի բնակիչներին

Աժ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանից մինչեւ մեր տուն ոտքով մոտ 24-25 րոպե է, արագ քայլելու դեպքում 20 րոպե։

Այսօր ավտոմեքենայով այդ նույն ճանապարհն անցանք 17 րոպեում, երբ սովորաբար 3-4 րոպե է։

Ծնվել եւ մեծացել եմ Արեշում։ Ես երբեք գերբեռնված չէի տեսել ոչ Սասունցի Դավիթ, եւ ոչ էլ Մուրացան փողոցները։

Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, մեղադրել, բայց ուզում եմ մարզերում բնակվող եւ այս օրերին առավոտից երեկո Երեւանի այս խանութից այն խանութ, այս մոլից այն մոլ, այս առեւտրի կենտրոնից այն առեւտրի կենտրոն գնացող եւ անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ինչ եք փնտրում, որ չեք ճարում, այդ ինչ կա Երեւանի խանութներում, որ չկա Արտաշատում, Արարատում, Արմավիրում, Աբովյանում, Սեւանում, Հրազդանում։

Մի՞թե ձեզ հաճելի է խցանումների մեջ երթեւեկել, օրը խցանումների մեջ անցկացնել։

Միայն չասեք, թե երեխաներին բերում եք Տոնածառը ցույց տաք։ Այսօր հատուկ եղել եմ Հանրապետության հրապարակում, եւ ոչ մի հոծ բազմություն չեմ տեսել։

Կարող եք հարցիս չպատասխանել, բայց գոնե ինքներդ ձեզ ասացեք` ի՞նչ եք այսքան փնտրում Երեւանի փողոցներում։

Ի դեպ, հարցս վերաբերում է նաեւ շատ երեւանցիների, որոնք կրկին անդադար փնտրտուքների մեջ են»։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more