▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամ Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի

Ըստ Asekose.am-ի տեղեկությունների՝ Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանն այս օրերին գտնվում է Գերմանիայում, ուր մեկնել է բժշկական հետազոտության:

Ըստ շրջանառվող  տեղեկությունների, բժիշկները նրա մոտ ախտորոշել են լյարդի ցերոզ: Գերմանացի մասնագետները Գեղամ Գրիգորյանին խորհուրդ են տվել զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից՝ անկախ դրա չափից:

Առաջիկա օրերին Գեղամ Գրիգորյանը վերադառնալու է Երևան և աշխատանքի՝  Օպերային թատրոն, որը, հիշեցնենք,  2016 թվականն սկսել է բավականին տխուր, ինչը երևի թե հետևանքն է 2015-ի վերջում Թատրոնում միտումնավոր ստեղծված խժդժությունների, որոնց արդյունքում Թատրոնը զրկվեց իր գոյության համար կենսական նշանակություն ունեցող՝ Գլխավոր դիրիժոր ունենալու հնարավորությունից, ինչի հետևանքով էլ Կարեն Դուրգարյանը լքեց Թատրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more