▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանն ամուսնանում է.նա երջանիկ է

Fnews.am-ը գրում է. Ավելի քան մեկ տարի Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ եղբայրը ամուսնանում է: «Մենք կարծում էինք, Ադրբեջանում գտնվելու պատճառով նրա մոտ խնդիրներ կառաջանային, բայց փառք աստծո ամեն ինչ լավ է, խնդիրներ չկան, շուտով ամուսնանալու է»: Հարությունը տեղեկացրեց, որ եղբոր նշանդրեքը կլինի նոյեմբերի 28-ին, իսկ ամուսնությունը մեկ շաբաթ անց: 


«Պետք է տեսնեք նրա երջանկությունը, իրեն այնքան երջանիկ է զգում, ուրախ եմ, որ եղբորս կյանքում ամեն ինչ դասավորվեց, ինքն իրեն գտավ( Հույս ունեմ, որ այն ծանր օրերը, որ անցկացրել է Ադրբեջանում ամուսնությունը մոռացնել կտա»,-ասաց եղբայրը: Եղբայրը նշեց, որ Հակոբը այժմ Աշտարակի զինկոմիսարիատում է աշխատում. «աշխատանքն ունի իրեն լավ է զգում, խնդիրներ չունի, կարևորը, որ երջանիկ է իր Նարինեյի հետ»: 

  Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more