▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայում քարե դարի գերեզմաններ են հայտնաբերել

Գերմանացի հնագետները Գերմանիայի արևելքում քարի դարի գերեզմանների յուրահատուկ համակարգ են հայտնաբերել:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, դրանք մոտ 6000 տարվա են, հայտնել է պեղումների ղեկավար Սյուզան Ֆրիդերիխը:

 «Դեռևս հայտնաբերվել է 12 գերեզման, սակայն դրանք կարող են ավելի շատ լինել»,- ասել է նա:

Հինգ անձից բաղկացած թիմը հունիսից պեղումներ է կատարում Կարսդորֆ համայնքում: Պեղումների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2 հա է :

Գիտնականների տվյալներով` բազմաթիվ կառույցներ ստեղծվել են առաջին հողագործների կողմից մ.թ.ա. 5500-4900թթ.: Մահացածներին նրանք հաճախ հուղարկավորել են դրանց ներսում: 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more