▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերման Ստերլիգովին Գագիկ Ծառուկյանն է առաջարկել գալ Ղարաբաղ

Արդեն հայտնել ենք, որ Ղարաբաղում բնակություն հասատատած ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովը Շուշիում ասուլիս է հրավիրել: Լրագրողների հետ զրույցում վերջինս հերքել է իրեն վերագրվող այն լուրերը, թե ինքը փախել է Ռուսաստանից, քանի որ այնտեղ իրեն 15 տարվա ազատազրկում էր սպասվում:

Նա նաև հերքել է իր ազգայնական լինելու, «Բոռն» խմբավորման ղեկավար լինելու մասին տեղեկությունները: Ավելին, Ստերլիգովը նշել է, որ Հայաստանում գտնվելու ժամանակ Գագիկ Ծառուկյանն իրեն առաջարկել է իր երեխաների հետ միասին գալ Ղարաբաղ: Ստերլիգովը Ղարաբաղ գալը բացատրել է նրանով, որ Հայաստան այցելության ժամանակ իրեն դուր է եկել հայերի շփումը, իրար օգնելու պատրաստակամությունը՝ ավելացնելով, որ որոշում է կայացրել, որ իր երեխաներն էլ գան այստեղ և շփվեն նորմալ մարդկանց հետ:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more