Ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի կինը` Ալյոնա Ստերլիգովան Lifenews-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Ղարաբաղը հիանալի վայր է, հանգիստ, օդը մաքուր, ջուրը մաքուր, այն ինչ ներկայացնում են, թե Ղարաբաղը պատերազմական երկիր է, վտանգավոր վայր, որտեղ ամեն ինչ ոչնչացված է և դեռ կրակոցներ են հնչում:
«Ապրել եմ Ամերիկայում, Ռուբլյովկայում, մեր հրաշք գյուղում, բայց Ղարաբաղը ինձ ցույց տվեց այն, ինչին դեռ պետք է սովորել. մարդկային լավ հարաբերություններ, ընդունել ու տալ օտար մարդկանց, գրկաբաց լինել, այսինքն` այն ամենը, ինչը մոռացված է Ռուսաստանում: Այստեղ պահպանված են ավանդական արժեքները»,-ասել է նա:
Ալյոնան մոդելյեր է և ստեղծում է զգեստներ: Նա նույն գործով է զբաղված նաև Ղարաբաղում: Ավելին, ծրագրում է լեռներում նորաձևության ցուցադրություն կազմակերպել: