▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել

 

Փաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ ռուս գործարար Գերման Ստեռլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել զրպարտության համար։ Այս մասին հայտնում է 360tv.ru-ն։
Այս պատճառով գործարարի մոտ խնդիրներ են առաջացել Ռուսաստանից դուրս գալու հարցում, որտեղ նա մի քանի օրով վերադարձել էր Լեռնային Ղարաբաղից։
«Ներկայացվել է մասնավոր բնույթի հայտարարություն Գերման Լվովիչի և իմ՝ փաստաբանիս նկատմամբ։ Նման հայտարարությունը, երբ դատարան է ներկայացվում, ավտոմատ գործ է հարուցվում»,- ասել է Հայրապետովը։
Նրա խոսքով՝ գործի հարուցումը նախաձեռնել է Միլանա Գորենշտեյնը, ով ներկայում ապրում է Թել-Ավիվում։ Բացի այդ, Մոսկվայի փաստաբանների պալատ հայտարարություն է ներկայացվել՝ Հայրապետովին փաստաբանի կարգավիճակից զրկելու պահանջով։

Գերման Ստերլիգովի փսաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ ռուս գործարարի դեմ քրեական գործ է հարուցվել զրպարտության համար։ Այս մասին հայտնում է 360tv.ru-ն։
Այս պատճառով գործարարի մոտ խնդիրներ են առաջացել Ռուսաստանից դուրս գալու հարցում, որտեղ նա մի քանի օրով վերադարձել էր Լեռնային Ղարաբաղից։
«Ներկայացվել է մասնավոր բնույթի հայտարարություն Գերման Լվովիչի և իմ՝ փաստաբանիս նկատմամբ։ Նման հայտարարությունը, երբ դատարան է ներկայացվում, ավտոմատ գործ է հարուցվում»,- ասել է Հայրապետովը։

Նրա խոսքով՝ գործի հարուցումը նախաձեռնել է Միլանա Գորենշտեյնը, ով ներկայում ապրում է Թել-Ավիվում։ Բացի այդ, Մոսկվայի փաստաբանների պալատ հայտարարություն է ներկայացվել՝ Հայրապետովին փաստաբանի կարգավիճակից զրկելու պահանջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more