ԱՄՆ-ի Լոնգ Այլընդ կղզում փիթբուլ ցեղատեսակի շունը 9-ամյա աղջկա մահվան պատճառ է դարձել: Շունը հարձակվել է երեխայի վրա խաղահրապարակում, որտեղ աղջնակը խաղալիս է եղել 2 երեխաների հետ:
Օգնության հասած հարևանները երկար ժամանակ չեն կարողացել երեխային ազատել շան ճիրաններից: Ականատեսների պնդմամբ՝ շունը երեխային «պտտել է տիկնիկի պես»:
Շունը հարձակվել է նաև օգնության հասած ոստիկանների վրա, որոնցից մեկը կրակել է շան վրա ու սպանել նրան: Հիվանդանոց տեղափոխված աղջիկը մահացել է մի քանի ժամ անց:
Շան տերը` 29-ամյա Քարլայլ Առնոլդը, ձերբակալվել է: