▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գասպարյանն ուզում է խաբել Աստվածաշնչյան տողերով

Դերասանուհի Տաթև Հովակիմյանն իր միկրոբլոգում գրում է.

«Նախանձելի վարպետությու՜ն...Լավ,ես հարց ունեմ...Եթե ընդունում եք խաղաղ ցույցը ու բարկացել էիք միայն «ձեր ժամանակների խուլիգան ծերուկների» հայտնվելուց՝Բաղրամյան պողոտայում...Բա ինչու՞ էդ խեղճ երեխեքին առավոտյան 5։00-ին ծեծեցիք ու ջրի ծանր հարվածների տակ սկսեցիք դուրս շպրտել...Ինչու ոստիկաները ՝ձեր հրամանին ենթարկվող,սկսեցին վազել 17-ից-18 տարեկան աղջիկ,(շեշտում եմ աղջիկ երեխաների հետևից),որ անպայման բռնեն ու տանեն բաժին։ Երեք ոստիկան վազել է 17 տարեկան աղջկա ետևից,հիմա ինձ Պարոն Գասպարյանը ուզում է խաբել Աստվածաշնչյան տողերով։ «Աստծու անունը զուր տեղը մի տուր»...Հուսամ գիտեք այս պատվիրանը։ Պարոն ոստիկանապետ ձեր ոստիկաները իմ ընկերներին են ծեծել ու ջարդել,իմ սիրելի Պարոն Գինոսյանին։ Ես երբեք չեմ հավատա ձեր կեղծ Վարպետությամբ ստեղծած՝բարությանը ու ժպիտներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more