▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստի ամանորյա ուղերձը հոգեբուժարանում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հարգելի սենյակակիցներ, գրանցվեք:

Այսօր հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Անցնող տարվա իմ ամբողջ գործունեությունը շփումներով է անցել եւ շփումներով էլ եկել եմ հոգեբուժարան: 2015 թվականին ես ձեր մերկությունը լավ եմ տեսել եւ երբեք չեմ գայթակղվել, քանզի ուստի ես ձեր դատողության պրիմիտիվ անձնավորությունը չեմ:

Հարգելի սենյակակիցներ, այս տարի մենք անցկացրինք այստեղ եւ լավ հարաբերություններ հաստատեցինք իրար հետ, իսկ լուրջ մարդկային փոխհարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն:

Այնուամենայնիվ, հոգեբուժարանում էգ եւ որձ չկա, ու անմեղներ ու մեղավորներ չեն լինում, որովհետեւ մարդու ուղեղը լվացքի մեքենա չէ, որ երբ ուզենա՝ լվա, երբ ուզենա՝ մզի:

Այս տարվա ձեռքբերումներից է այն, որ մենք թաքուն ոչ մի բան չենք արել այստեղ, որովհետեւ գաղտնի բառը դա թաքուն բառը չէ. մենք ճափներս ճանաչել ենք. զորօրինակ, չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում:

Այս տարին չնայած մերկությամբ անցավ, բայց դա չի նշանակում, որ մենք անզեն զինյալներ ենք, մենք էլ ենք տիրապետում մեր գործիքներին:

Հարգելի սենյակակիցներ, մաղթում եմ, որ գալիք՝ 2016 թվականին ցմահ լինի մահապատիժը: Թող գալիք տարում մենք ոչ մի բանում չմերժենք իրար, քանի որ «Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, իսկ «չէ»` նշանակում է «ոչ էական», եւ սա ճշմարտություն է, բայց եւ ճշմարտությունը ոչ թե մեկ հատ է, այլ՝ երկու հատ:

Եւ թող Օբաման այնտեղ չբզբզա, ԱՄՆ դեսպանությունը Հռոմի պապը չէ… եթե դեսպանությունները հայտարարում են, դա Հռոմի պապը չէ, որպեսզի սրբության տեղ դնենք: Հարգելի սենյակակիցներ, իսկ կոնկրետ իմ առումով, 2016 թվականին ես ինձ տեսնում եմ Գալուստ Սահակյան պաշտոնում, քանի որ ես անհատական չեմ, բայց հակառակն էլ չեմ:

Ուրեմն, շնորհաավ ... Զարուհի, Զարուհի, բժիշկ, բժիշկ, մի անջատիր միկրաֆոնը, ես չգիտեմ՝ խնդա՞մ, թե՞ լամ, որովհետև կամ սա զավեշտ է, կամ հումոր:

 

Համլետ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more