▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Հովհաննիսյանի մահվան պատճառ դարձել է հյուրանոցում հնչած տագնապը. aravot.am

Aravot.am-ը գրում է. Երեկ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում սրտի կաթվածից մահացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը:

Aravot.am-ը Հայաստանի շախմատային ֆեդերացիայից որոշ մանրամասներ ճշտեց շախմատային գործչի մահվան կապակցությամբ:

Գագիկ Հովհաննիսյանը առողջական խնդիրներ ուներ, մասնավորապես, սրտի, շաքարային դիաբետի… Վերջին շրջանում նա տեղաշարժվում էր ձեռնափայտով: Չնայած դրան, Գագիկ Հովհաննիսյանը մշտապես մեկնում էր միջազգային մրցաշարեր՝ լուսաբանելու հատկապես Լեւոն Արոնյանի մրցելույթները: Ստավանգերից էլ նա հունիսի 16-ի երեկոյան լուսաբանել է «Norway Chess»-ի առաջին տուրը, որը նաեւ վերջինը դարձավ նրա կյանքում:

Այդ օրը ուշ երեկոյան, հնարավոր է նաեւ՝ գիշերը հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր շախմատային մեկնաբանը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. հնչել է հակահրդեհային տագնապի ազդանշանը եւ սկսվել մարդկանց արագ տարհանումը: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել սրտի կաթվածը եւ նա հայտնվել է կոմայի մեջ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more