▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն այցելել է Արտակ Խաչատրյանին

top-news.am-ը գրում է. Ընդամենը րոպեներ առաջ Արտակ Խաչատրյանին հիվանդանոցոում այցելել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության մի խումբ պատգամավորներ: 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է, որ ԲՀԿ նախագահը հետաքրքրվել է Արտակ Խաչատրյանի առողջական վիճակով, որից հետո որոշ ժամանակ առանձնազրույց է ունեցել այսօր անհայտ անձանց կողմից առեւանգված եւ դաժանաբար ծեծի ենթարկված երիտասարդի հետ: 

Ավելի ուշ արդեն Արտակ Խաչատրյանի հարազատների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, նշել, որ նման գործելաոճը անընդունելի եւ զազրելի է:

Գագիկ Ծառուկյանն Արտակ Խաչատրյանի հարզատներին վստահեցրել է, որ հետամուտ է լինելու տեղի ունեցած զարհուրելի այս դեպքի բացահայտմանը, եւ որ մեղավորներն անպատիժ չեն մնալու :

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ «Կասեցում» շարժման անդամ Արտակ Խաչատրյանին հայտնաբերել են ծեծված եւ ջարդված իր տան մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more