▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայում ահաբեկչության ժամանակ փրկվելու ուղեցույց են հրատարակել

Ֆրանսիայի իշխանությունները երկրի բնակչության համար հատուկ յուրօրինակ ուղեցույց-ձեռնարկ են թողարկել: Այն ցույց է տալիս,  թե ինչպես է պետք վարվել ահաբեկչական գործողության կենտրոնում հայտնվելու դեպքում և անվնաս մնալ: Այս մասին հայտնում է  Корреспондент-ը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Ուղեցույցում քաղաքացիներին տրվող խորհուրդները ներկայացված են նկարների տեսքով: Հատկանշական է այն փաստը, որ նկարներն արդեն հրապարակվել են համացանցում: Երկրի իշխանությունները նախատեսվում են դրանք պաստառների տեսքով փակցնել հասարակական վայրերում, մասնավորապես` կայարաններում:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին հայտարարել է, որ երկրում դեռ առկա է ահաբեկչության սպառնալիք, հետևաբար՝  պետք է սովորել ապրել այդ պայմաններում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more