Facebook սոցիալական ցանցը կայքում հատուկ էջ է ավելացրել, որը Փարիզում գտնվողներին թույլ է տալիս հայտնել, որ իրենք անվտանգ վայրում են եւ չեն տուժել Փարիզի ահաբեկչություններից։ Մնացած օգտատերերը կարող են ստուգել, թե գտնվում են արդյոք նրանց ընկերները վտանգավոր գոտում:Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Գործառույթը հնարավորութություն է տալիս համցանցի օգտատերերին արագ ստանալ անհրաժեշտ տեղեկությունը և կապ հաստատել աղետի գոտում գտնվող հարազատների ու ընկերների հետ։
Բացի դրանից, ստեղծված էջը կարճ տեղեկատվություն է հաղորդում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին և ներկայացնում Իլ դե Ֆրանս շրջանի քարտեզը։