Մշտական պայքարի մեջ ենք, – ասում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը` գնահատելով մեր պատվիրակության աշխատանքը այս կառույցում: Այլ կերպ, ըստ նրա, անհնար է, քանի որ ադրբեջանական պատվիրակությունն անընդհատ փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից ԼՂ հարցը տեղափոխել այլ հարթակներ, այդ թվում ԵԽԽՎ, մյուս կողմից էլ կա թուրքական գործոնը: Դրան գումարվում են “ խավիարային դիվանագիտության” մեջ ներառված եվրոպացի պատգամավորները, որոնք լոբբինգ են անում ադրբեջանցիների օգտին: Այնուամենայիվ, Մհեր Շահգելդյանը հույս ունի, որ փողը միշտ չէ հարց լուծողը:
Մանրամասները` a1plus.am-ի տեսանյութում