Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Երեկ երիտասարդության միջազգային օրն էր: Տոնն անտարբեր չանցավ նաև հայ երիտասարդների կողքով, ովքեր հնարավորություն ունեին մասնակցելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպված համերգին: Նշված հիմնադրամը, որը պատկանում է ՀՀԿ-ին և պետական բյուջեից է ֆինանսավորում Համալիրում ելույթ ունենալու համար հրավիրել էր ռուսական էստրադային ամենավառ ներկայացուցիչ Սոսո Պալվելաշվիլիին:
Դառնանք բուն խնդրին: Հայաստանի կառավարությունը, որը խոստացել էր փոխհատուցել հակառակորդի գնդակից ավերված սահմանային գյուղերի բնակիչների կորուստները, առայժմ խոստումը չի կատարել:Սահմանային գյուղերում մարդիկ ապրում են ծայրահեղ վատ պահամաններում՝ հիմնականում տնակներում և առանց որևէ կոմունալ հարմարությունների:
Հայաստանի պետական պարտքը հատել է 50 տոկոսի շեմը, բյուջեն հազիվ է բավարարում առաջնային կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար: Բայց նման պայմաններում հսկայական գումարներ են հատկացվում Երևանի տոնին, Երիտասարդության տոնին, Ամանորին և մի շարք տոներին, որոնք վստահաբար կարելի է ավելի համեստ կազմակերպել:
Իհարկե, հայ երիտասարդն իր տոնը լիաթոք տոնելու հնարավորություն պետք է ունենա, բայց այդ տոնը չպետք է համեմված լինի Սահամանդրության փոփոխությունների մասին վարչապետի երկարաշունչ ելույթով ու միլիոնավոր դրամներ արժեցող համերգով: Իսկ եթե Սոսո Պավլեաշվիին Հայաստան հրավիրելու վրա հսկայական գումար չծախսվեր, երիտասարդության տոնը չէ՞ր կայանա: Իհարկե, կկայանար, ուղղակի իշխող վերնախավը ռացիոնալ դատելու և ռեսուրսները բաշխելու տարրական ունակություններ չունի:
Թող աշխարհի բոլոր երիտասարդներն առողջ ու բարեկեցիկ կյանքով ապրեն: