Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, կրկին անդրադառնալով Թուրքիայի քաղաքացու կողմից Երևանի հյուրանոցներից մեկում խուլիգանություն կատարելու դեպքին, ասել է հետևյալը․ «Սա բոլորիս հարցն է, գործը պետք է լինի հանրային ուշադրության ներքո։ Ազգային արժանապատվությանը վերաբերող դեպքերում շատ ավելի մեծ նրբանկատություն է պետք դրսևորել․․․ Գործը տարեք դատարան, թող դատական նիստ լինի, կհամոզվենք՝ անձն իսկապես զղջո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե մեղքն ընդունել է, թող կանգնի, ներողություն խնդրի, ասի, որ ես հասկանում եմ, որ ՀՀ-ում չի կարելի էսպես պահել։ Թող էդ ամեն ինչը մենք լսենք։ Հակառակ դեպքում, սա կհամարեմ ծածկադմփոց»։ Ավելի վաղ հյուրանոցի սեփանակատերը հայտնել էր, որ «ոստիկաններն այդ անձին բերման են ենթարկել և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Վերջում նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել»։ |
Եթե սեփականատերը որևէ խնդիր չունի, մենք ունենք խնդիր․․․ Մելիքյանը՝ հյուրանոցում հայհոյած թուրքի մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more