Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Երևի շատերը կհիշեն, որ անցյալ տարի լրանում էր ՇԱՆԹ ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅԱՆ հիմնադրման 20-րդ տարին:
Այդ առիթով Հ/Ը-ը հայտարարել էր մրցույթ երեք անվանակարգերում, որոնցից մեկը վերաբերվում էր ՇԱՆԹ Հ/Ը-ն տարբերանշանին (logo): Հայտարարված մրցույթի հաղթողները պետք է ստանային մեկական միլիոն դրամ մրցանակ:
Մրցույթին մասնակցում էի նաև ես, ներկայացնելով Հ/Ը-ն տարբերանշանի իմ տարբերակը (ընդ որում ներկայացրել եմ 2 տարբեր տարբերակ):
Դա 2014 թվականի գարնանն էր:
Իմ տարբերակը ՇԱՆԹ-ի էլ.հասցեյին ուղարկեցի 2014թ.-ի ապրիլի 6-ին, որից հետո սպասեցի մրցույթի արդյունքներին.........մինչև հիմա:
Այդ <<մրցույթ>>-ի մասին ոչ մի տեղ, և ոչ մի անգամ ինչ-որ տեղ չխոսվեց, չներկայացվելով թեկուզ մեկ անվանակարգում հաղթող(ներ)ի անուն:
Վերջերս տեսա հեռուստաընկերության նոր տարբերանշանը, որը իմ պատրաստած երկու լոգոներից մեկի հետ ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:
ՆՄԱՆՈւԹՅՈւՆՆ Ու ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ ԶԳԱՑԵՔ ԻՆՔՆԵՐԴ
Հ.Գ. Եթե գոնե մեկ այլ մասնակից շահեր, այս տողերը չէի գրի:
Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը: